Իլոն Մասկ. Եվրոպացի առաջնորդները հավերժ պատերազմ են ցանկանում Ռուսաստանի հետ, ևս քանի՞ ծնող կմնա առանց երեխաների: Նրանց տրամաբանությամբ դա երբեք չի ավարտվում

15:22, 06.03.2025

Եվրոպական առաջնորդները հավերժական պատերազմ են ցանկանում Ռուսաստանի հետ, սոցցանցերում գրել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։

«Նրանք մշտական ​​պատերազմ են ուզում: Եվս քանի՞ ծնող պետք է մնա առանց երեխայի: Եվս քանի՞ երեխա պետք է մնա առանց հայրերի: Նրանց տրամաբանությամբ այն երբեք չի ավարտվում»,- գրում է Իլոն Մասկը։

Մասկը կիսվել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հայտարարությամբ, որում նա ասել է, որ Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում, քանի որ եթե պատերազմը հիմա դադարեցվի, Ռուսաստանը հնարավորություն կունենա մոբիլիզացնել ավելի շատ միջոցներ և մարդիկ և կարող է հարձակվել մեկ այլ եվրոպական երկրի վրա։

Նմանատիպ