Իլոն Մասկ. USAID-ը վճարել է լրատվամիջոցներին սեփական քարոզչություն տարածելու համար
Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը պնդում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) վճարել է լրատվամիջոցներին սեփական քարոզչություն տարածելու համար։
«USAID-ը վճարում էր մեդիա կազմակերպություններին սեփական քարոզչությունը տարածելու համար»,- գրել է Մասկը սոցցանցում՝ կիսվելով Մայք Բենցի գրառումով։
Բենցն իր հերթին հրապարակում է լուսանկարներ, որտեղ USAID-ի պահանջներից մեկում ասվում է, որ լրատվամիջոցները պետք է ռազմավարական լռության քաղաքականություն որդեգրեն։
«Ինչո՞ւ էր USAID-ը հրահանգում ամբողջ աշխարհում մեդիա կազմակերպություններին համաձայնվել «ռազմավարական լռության քաղաքականությանը»՝ սոցիալական մեդիայի պատմությունները կոլեկտիվ գրաքննության ենթարկելու համար։