Իլոն Մասկ - USAID-ը պարզապես մի քանի որդերով խնձոր չէր, այլ խնձորի տեսքով որդերի թարախակալած գունդ
USAID-ը պարզապես մի քանի որդերով խնձոր չէր, այլ խնձորի տեսքով որդերի թարախակալած գունդ,- այս մասին գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը սոցիալական ցանցում։
Մասկը տարածել է «X» սոցիալական ցանցի էջերից մեկից մի հայտարարություն, որում նշվում է, որ USAID-ը ֆինանսավորել է ինչպես Ուհանի լաբորատորիայի գործառույթը բարձրացնելու հետազոտությունները, այնպես էլ SMARTMATIC ընտրական համակարգերը։
Հայտարարության հեղինակը հարց է տալիս՝ արդյո՞ք պատահականություն էր, որ «Կովիդ»-ը հայտնվեց հենց 2020 թվականի ընտրական շրջանում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նույն ձախակողմյան միլիարդատերերը, ՀԿ-ները և USAID-ը ֆինանսավորել են նաև NO KINGS բողոքի ցույցը, այսինքն՝ գունավոր հեղափոխությունները ամբողջ Ամերիկայում։