Իլոն Մասկ. Ինչքան էլ ես դեմ եմ ուկրաինական քաղաքականությանը, Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները

10:09, 10.03.2025

Իլոն Մասկն ասում է, որ երբեք չի անջատի ուկրաինացի զինվորականներին Starlink ցանցից, որքան էլ նա դեմ լինի ուկրաինական քաղաքականությանը։ Այս մասին Մասկը հայտնել է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Մասկի խոսքով՝ առանց Starlink-ի Ուկրաինայի կապի գծերը շարքից դուրս կգար, քանի որ ռուսները կարող են խցանել մնացած բոլոր հաղորդակցությունները։

«Շատ պարզ լինելու համար, որքան էլ ես դեմ լինեմ ուկրաինական քաղաքականությանը, Starlink-ը երբեք չի անջատի իր տերմինալները: Ես ուղղակի ասում եմ, որ առանց Starlink-ի ուկրաինական գծերը շարքից դուրս կգար, քանի որ ռուսները կարող են խցանել մնացած բոլոր հաղորդակցությունները: Մենք երբեք նման բան չէինք անի և չէինք օգտագործի որպես առևտրի միջոց»,- գրել է Մասկը։

Նմանատիպ