Իլոն Մասկ. Ավելի քան երկու տարի առաջ ես ասացի, որ Ուկրաինան պետք է ձգտի խաղաղության կամ մարդկային ծանր կորուստներ կրի առանց օգուտի, վերջինս Զելենսկու ընտրությունն էր
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը գրում է, որ Վոլոդիմիր Զելենսկին խաղաղության ձգտելու փոխարեն ընտրել է մարդկային ծանր կորուստը, ինչը դաժան է և անմարդկային։
«Ավելի քան երկու տարի առաջ ես ասացի, որ Ուկրաինան պետք է ձգտի խաղաղության կամ առանց օգուտի մարդկային մեծ կորուստ կրի։ Վերջինս Զելենսկու ընտրությունն էր։ Հիմա նա ուզում է նորից դա անել։ Սա դաժան է և անմարդկային»,- գրել է Իլոն Մասկը իր X սոցիալական ցանցում։