Իլինոյսում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել, ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու
Իլինոյս նահանգում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության մոտ ցույց է անցկացվել, և ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու, հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ձերբակալություններին նախորդել է իրավապահ մարմինների աշխատակիցների և ցուցարարների միջև բախում։ Ցուցարարների խոսքով՝ ոստիկանությունը սկզբում սպառնացել է արցունքաբեր գազ կիրառել, սակայն ավելի ուշ նահանջել է։
Ավելի վաղ հայտնի է դարձել ԱՄՆ վերաքննիչ դատարանի որոշումը, որի համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իլինոյս ուղարկված Ազգային գվարդիայի անդամների տեղակայումը այս փուլում անհնար է, նրանք կգտնվեն նահանգի դաշնային վերահսկողության ներքո։
Ավելի վաղ դաշնային դատավոր Էյփրիլ Փերին առնվազն երկու շաբաթով արգելափակել էր Ազգային գվարդիայի տեղակայումը՝ չգտնելով որևէ էական ապացույց, որ Իլինոյսում Թրամփի ներգաղթային քաղաքականության պատճառով «ապստամբության սպառնալիք» կա։