Իլիա Երկրորդ. Ամենասուրբ Աստվածածին, Վրաստանը պահիր գրկիդ մեջ, Վրաստան, ես քեզ սիրում եմ
«Վրաստանը դարձավ Սուրբ Աստվածածնի բաժինը:Շնորհակալություն ենք հայտնում Տիրոջը իր մեծ ողորմության համար»,- այս խոսքերով Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը դիմեց Քաշվեթիի տաճարում հավաքված միաբանությանը, որը տոնում է ընտանիքի սրբության օրը:
«Տերը պատվիրել է Աստվածամորը լինել Վրաստանի հովանավորը։ Սուրբ Աստվածածին, գրկիդ մեջ պահիր Վրաստանը:Վրաստան, ես քեզ սիրում եմ»,- ասել է Իլիա երկրորդը։
Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվա կապակցությամբ Թբիլիսիում և խոշոր քաղաքներում երթեր են տեղի ունենում։ Քաշվեթիի մոտ հավաքված հոգեւորականներն ու ծխականները հանդիսավոր աղոթքի երթով կմեկնեն Սուրբ Երրորդության անունը կրող պատրիարքական տաճար, որտեղ երթի ավարտին կկատարվի գոհաբանական աղոթք։