Իլիա Թոփուրիան և Ջասթին Գեյջը մենամարտեցին Սպիտակ տանը. UFC-ի թեթևքաշային գոտին մնաց ամերիկացուն #1TVSPORT
Իլիա Թոփուրիան մասնակցեց UFC-ի պատմության մեջ ամենամեծ միջոցառմանը Սպիտակ տանը: Թեթև քաշային կարգում (70 կգ) չեմպիոնական մենամարտում նա հանդիպեց Ջասթին Գեյջի հետ: Հաղթանակը տարավ ամերիկացին։
UFC Freedom 250-ը նվիրված էր ԱՄՆ անկախության 250-ամյակին: Այս օրվա համար Սպիտակ տան բակում հատուկ տեղադրվել էր ութանկյուն: Մարտերը դիտել է 4000 հանդիսատես։
Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա կինը՝ Մելանյա Թրամփը, և UFC-ի նախագահ Դանա Ուայթը։