Իլիա II մահվան պատճառով Մարնեուլիի քաղաքապետարանը չեղյալ է հայտարարել Նովրուզ Բայրամի և Ռամադանի տոների հետ կապված բոլոր միջոցառումները

16:11, 18.03.2026

Մարնեուլիի քաղաքապետարանը չեղարկել է Նովրուզ Բայրամի և Ռամադանի տոների հետ կապված բոլոր միջոցառումները՝ Իլիա II մահվան պատճառով: Այս մասին քաղաքապետարանը տեղեկատվություն է հրապարակել սոցիալական ցանցերում:

«Մարնեուլիի քաղաքապետարանի ինքնակառավարումը խորը ցավակցություն է հայտնում Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Նորին Սրբություն և Երանություն Իլիա II մահվան կապակցությամբ և տեղեկացնում է, որ Նովրուզ Բայրամի և Ռամադանի տոների հետ կապված բոլոր միջոցառումները չեղյալ են հայտարարվել», – գրել է Մարնեուլիի քաղաքապետարանը:

Տեղեկատվության համար՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում:

Նմանատիպ