Իլիա Դարչիաշվիլին մասնակցում է ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը
Իլիա Դարչիաշվիլին մասնակցում է ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին մասնակցում է ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ միջոցառման շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարարը մասնակցել է իր գործընկերների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը, որտեղ քննարկման թեման եղել է ԵԱՀԿ արդյունավետ գործունեությունը. մարտահրավերները տարածաշրջանում և աշխարհում։

Այցի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին կմասնակցի և ելույթ կունենա Նախարարների կոմիտեի նիստին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա եվրոպացի գործընկերների և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։