Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Խերթ Յան Կուպմանին
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Խերթ Յան Կուպմանին

 

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում շոշափվել են Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացն ու ընթացիկ օրակարգը։

«Կողմերը վերանայել են վրացական իշխանությունների ձեռնարկած քայլերը Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործընթացում, ներառյալ 2023 թվականի նոյեմբերի 8-ի Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ սահմանված հիմնական քայլերի իրականացումը և ընդգծել դրա կարևորությունը։

Կողմերը պայմանավորվել են, որ կշարունակեն ակտիվ շփումը Վրաստանի իշխանությունների և Եվրահանձնաժողովի միջև՝ համաձայն երկխոսության հաջող ձևավորված պրակտիկայի՝ Վրաստանի եվրոպական օրակարգը կյանքի կոչելու նպատակով»,- ասված է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ .