Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ

Փետրվարի 27-ին արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Իլիա Դարչիաշվիլին շնորհավորել է Ֆիլիպո Գրանդիին՝ 2023 թվականի վերջին «Փախստականների երկրորդ համաշխարհային ֆորումի» հաջող անցկացման կապակցությամբ և ողջունել Վրաստանում Գերագույն հանձնակատարի գրասենյակի գործունեությունը։

Իլիա Դարչիաշվիլին խոսել է Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի շրջաններում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին և ընդգծել ներքին տեղահանվածների և փախստականների իրավունքների հարցը։

Նախարարը կարևորել է Գերագույն հանձնակատարի Թբիլիսիի գրասենյակի գործունեությունը` կապված օկուպացված շրջաններում ապրող քաղաքացիների կարիքների հետ:

Զրույցն անդրադարձել է օկուպացված շրջաններում մարդու իրավունքների խախտման փաստերին։

Իլիա Դարչիաշվիլին ընդգծել է օկուպացված շրջաններում միջազգային մեխանիզմներ թույլ տալու անհրաժեշտությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի օրակարգում հարցը բարձր մակարդակի վրա պահելու կարևորությունը։

Կողմերը խոսել են ներքին տեղահանվածների և փախստականների հետ կապված Վրաստանի կառավարության քաղաքականության և ծրագրերի մասին։

Իլիա Դարչիաշվիլին Ժնև է այցելել փետրվարի 26-27-ը։ Այցի շրջանակում նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտին և ելույթ է ունեցել ներկաներին»,-ասացին ԱԳՆ-ից։