Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

Ժնև կատարած այցի շրջանակում ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի հետ։

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի դերն ու ծանրաբեռնվածությունը մարտահրավերներով լի ժամանակահատվածում։

«Իլիա Դարչիաշվիլին խոսել է Վրաստանի օկուպացված տարածքներում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների խախտման փաստերի մասին։ Նախարարն ընդգծել է ՄԱԿ-ի օրակարգում օկուպացված տարածքներում հումանիտար իրավիճակի բարձր մակարդակի վրա պահպանելու կարևորությունը։ Նա նաև նշել է օկուպացված տարածքներ միջազգային մոնիտորինգի մեխանիզմներ թույլ տալու անհրաժեշտությունը։ Նշվել է ՄԱԿ-ի դերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ուշադրություն է դարձվել Մարդու իրավունքների խորհրդի «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձեւին։ Նախարարը խոսել է նաև Ժնևում ընթացող միջազգային բանակցությունների և այդ գործընթացում ՄԱԿ-ի հատուկ դերի մասին»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Նրանց տվյալներով՝ հանդիպման ավարտին Իլիա Դարչիաշվիլին Գերագույն հանձնակատարին հրավիրել է Վրաստան։

Իլիա Դարչիաշվիլին փետրվարի 26-27-ը Ժնևում է։ Փետրվարի 26-ին նախարարը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հատվածում։