Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է իր բրիտանացի գործընկերոջ հետ
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամի հետ։
Իլիա Դարչիաշվիլին շնորհավորել է իր բրիտանացի գործընկերոջը պաշտոնում նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում։
Նախարարները պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու երկու երկրների միջև հաստատված սերտ գործընկերային հարաբերությունները, այդ թվում՝ Ուորդրոպի ռազմավարական երկխոսության շրջանակներում։
Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն է հայտնել իր բրիտանացի գործընկերոջը՝ Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրատլանտյան ձգտումներին աջակցության համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում առկա գործընթացներին։ Ընդգծվել է առկա մարտահրավերների պայմաններում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը։
Նախարարները պայմանավորվել են ակտիվորեն աշխատել ընդհանուր առաջնահերթ ոլորտներում՝ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։