Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարարի հետ
Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարարի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին
Ֆինլանդիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպական հարցերի նախարար Անդերս Ադլերկրոյցի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները և լ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները։

Քննարկվել են Վրաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային արդի հարցերը և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ճանապարհին ձեռք բերված առաջընթացը։ Այս համատեքստում ընդգծվել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու պատմական նշանակությունը։ Իլիա Դարչիաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է ակտիվորեն աշխատել Եվրամիությանն ինտեգրման հաջորդ փուլին անցնելու համար։ Նա հույս է հայտնել, որ Վրաստանի առաջընթացը և տարբեր ուղղություններով իրականացվող հավակնոտ բարեփոխումները պատշաճ կերպով կճանաչվեն և կգնահատվեն եվրոպացի գործընկերների կողմից։

Վրաստանի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել եվրոպական գործերի նախարարին՝ Վրաստանի եվրաինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար և ևս մեկ անգամ հաստատել Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին հետագա առաջընթացի համար։