Իլիա Դարչիաշվիլին ելույթ կունենա Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձր մակարդակի սեգմենտի 55-րդ նստաշրջանում
Իլիա Դարչիաշվիլին ելույթ կունենա Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձր մակարդակի սեգմենտի 55-րդ նստաշրջանում

Արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին փետրվարի 26-ին կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձր մակարդակի սեգմենտի 55-րդ նիստին և ելույթ կունենա ներկաների առջեւ, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով, նախարարը կխոսի 2022-2030 թվականներին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և բնակչության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ վրացական կողմի ձեռնարկած ջանքերի ու քայլերի մասին։

«Հատուկ ուշադրություն է դարձվելու օկուպացված Աբխազիայում եւ Ցխինվալիի տարածաշրջանում մարդու իրավունքների եւ մարդասիրության տեսանկյունից տիրող իրավիճակին։

Ժնև կատարած այցի շրջանակներում ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի և գործընկեր նախարարների հետ»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում։