Իլիա Դարչիաշվիլին Արգենտինայում հանդիպել է վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ

12:24, 29.03.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարարն Արգենտինա կատարած այցի շրջանակներում հանդիպել է վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքի ներկայացուցիչներին ազգային ինքնությունը պահպանելու համար։ Նա խոսել է նաև Արգենտինա կատարած իր այցի և դրա արդյունքների, ինչպես նաև Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և երկրի զարգացման մասին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ