Իլիա Դարչիաշվիլիին հավատարմագրերի պատճենը հանձնեց Եվրամիության նոր դեսպան Պավել Հերչինսկին

19:09, 02.09.2022

Եվրամիության նոր դեսպան Պավել Հերչինսկին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին։ Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ արարողությունից հետո կողմերի միջև տեղի է ունեցել հանդիպում։

Գերատեսչության տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է Վրաստանի և Եվրամիության միջև առկա համագործակցության լայն շրջանակը, այդ թվում՝ այս տարվա հունիսին Եվրամիության կողմից Վրաստանին եվրոպական հեռանկար տրամադրելու հարցը։ Նախարարը դեսպանին տեղեկացրել է Եվրոպական խորհրդի 12 առաջնահերթությունների առաջընթացը։ Կողմերը քննարկել են նաև այս տարվա սեպտեմբերի 6-ին Բրյուսելում նախատեսված Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի օրակարգին առնչվող հարցեր։ Եվրամիության պատվիրակության նոր ղեկավարը ողջունել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի մասնակցությունը Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների անցած շաբաթ ոչ պաշտոնական հանդիպմանը։

Քննարկվել են նաև օկուպացված շրջաններում առկա իրավիճակը և Եվրամիության դերը տարածաշրջանի կայունության ապահովման գործում։ Դեսպանը ևս մեկ անգամ նշել է Եվրամիության անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նմանատիպ