Իլիա Դարչիաշվիլի. Ես ցավում եմ Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած դեպքի համար, Թուրքիայի կառավարությանը և թուրք ժողովրդին մաղթում եմ տոկունություն այս դժվարին շրջանը հաղթահարելու համար
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին «Twitter»-ի իր պաշտոնական էջում արձագանքել է Թուրքիայի Բարթինի գավառի հանքում տեղի ունեցած ողբերգությանը։
«Խորը վշտացած եմ Թուրքիայի Բարթին նահանգում ածխահանքում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ։ Իմ մտքերը նրանց հետ են, ովքեր զոհվեցին և տուժեցին այս ողբերգության հետևանքով։ Թուրքիայի կառավարությանը և թուրք ժողովրդին մաղթում եմ տոկունություն՝ այս դժվարին շրջանը հաղթահարելու գործում»,- գրել է Իլիա Դարչիաշվիլին։
Հոկտեմբերի 14-ին պայթյուն է որոտացել Բարթինի նահանգում գտնվող հանքում։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետեւանքով զոհվել է 40 մարդ։