Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանի կառավարությունը հաստատել է «Ապաօլիգարխիզացիայի մասին» օրենքին համապատասխան գործողությունների լայնածավալ ծրագիր, որը սահմանում է բարեփոխումների հաջորդականությունը
Իլիա Դարչիաշվիլի. Վրաստանի կառավարությունը հաստատել է «Ապաօլիգարխիզացիայի մասին» օրենքին համապատասխան գործողությունների լայնածավալ ծրագիր, որը սահմանում է բարեփոխումների հաջորդականությունը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հայտարարության համաձայն՝ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ապաօլիգարխացման գործողությունների ծրագիրը։

Իլիա Դարչիաշվիլիի խոսքով՝ փաստաթուղթը մասշտաբային է, որը որոշում է իրականացվելիք բարեփոխումների հաջորդականությունը։

«Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ապաօլիգարխացման օրենքին համապատասխան գործողությունների ծրագիրը։ Մենք ստեղծել ենք այս փաստաթուղթը մի քանի շաբաթ առաջ՝ մինչև Եվրահանձնաժողովի առաջարկությունները։ Փաստաթուղթը լայնածավալ է և խորը, որը որոշում է ապաօլիգարխացման ուղղությամբ իրականացվելիք բարեփոխումների շարքի հաջորդականությունը, այդ թվում՝ ժամանակային առումով։ Մենք գիտենք, որ այս օրենսդրության և բարեփոխման հետևում կան բարդ գործընթացներ, դա վերաբերում է արդարադատության համակարգին, Վրաստանի օրենսդրական տարածքի հետագա կատարելագործմանը հակակոռուպցիոն ուղղությամբ, կոնկրետ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն մրցակցության ուղղությամբ։ Ըստ այդմ, այսօրվա որոշումը և Վրաստանի կառավարության նիստում ընդունված այս փաստաթուղթը կլինի ևս մեկ մեխանիզմ, որով մենք ակտիվ դինամիկա կպահպանենք եվրաինտեգրման ուղղությամբ»,- ասել է Իլիա Դարչիաշվիլին։