Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա

10:41, 08.10.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին տեղեկություն են տարածում ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։

Մոսկվայի միջազգային օդանավակայանում Ադրբեջանի նախագահին այլ պաշտոնյաների հետ դիմավորել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նմանատիպ