Իլհամ Ալիևը ժամանել է ԱՄՆ

15:28, 07.08.2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Ըստ մամուլի հաղորդումների՝ Իլհամ Ալիևը Վաշինգտոն է մեկնել աշխատանքային այցով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Ադրբեջանի նախագահին ընդունել են պաշտոնյաները Էնդրյուի ռազմական օդային բազայում։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհյուրընկալի Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներին, և կողմերի միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր։

Նմանատիպ