Իլհամ Ալիևը պաշտոնական այցով այցելել է Թուրքիա

11:08, 19.02.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայի օդանավակայանում Իլհամ Ալիևին և Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային դիմավորել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Իրալօղլուն և այլ պաշտոնյաներ։

Իլհամ Ալիեւը Թուրքիա է ժամանել Մյունխենից։

Նմանատիպ