Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի, քանի որ այն կարգավորվել է
Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի, քանի որ այն կարգավորվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս գոյություն չունի, քանի որ այն կարգավորվել է: Ինչպես գրում է «Տրենդ» գործակալությունը, այս մասին Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է բնակչությանը ուղղված իր խոսքում:

«Մեր հաղթանակը պատմական է: Մենք պատերազմի դաշտում թշնամուց ազատեցինք մի քանի շրջան, թշնամուց բռնի կերպով հետ վերցրեցինք երեք շրջաններ և այդպիսով կարգավորեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Հիմա  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի: Եթե ​​ինչ-որ մեկը կարծում է, որ այս հակամարտությունը դեռ շարունակվում է, նա սխալվում է: Այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են: Նրանք կտեսնեն, որ լավ կյանք կունենան միավորված Ադրբեջանի կազմում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:

Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան: