Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարման մասին մայիսի 18-ին ստորագրված համաձայնագիրը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ադրբեջանից Վրաստան բնական գազի մատակարարման մասին համաձայնագիրը։
Խոսքը «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև Վրաստանին բնական գազի մատակարարման մասին համաձայնագրի» մասին է, որը ստորագրվել է մայիսի 18-ին Բաքվում։
Հրամանագրի համաձայն՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պետք է ապահովի դրա դրույթների կատարումը։
Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է ծանուցել Վրաստանի կառավարությանը համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին։
Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագիրը ձևակերպվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Բաքու կատարած այցի շրջանակներում, որով Վրաստանի և Ադրբեջանի միջև Ադրբեջանից գազի գնման և վաճառքի պայմանագիրը երկարաձգվել է 20 տարով։ Պայմանագիրը նախատեսում է նաև սոցիալական գազամատակարարման անվտանգության երաշխիքներ։