Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ

11:26, 18.03.2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II մահվան կապակցությամբ», – հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեղեկատվության համար՝ Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II մահացել է մարտի 17-ին, 93 տարեկան հասակում։

Նմանատիպ