Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Իրակլի Կոբախիձեին՝ Սաբերիոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Սաբերիոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Այս մասին տեղեկությունը տարածում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։
«Հարգելի պարոն վարչապետ, խորապես ցնցված ենք Գալիի շրջանի Սաբերիո գյուղում հրդեհի հետևանքով հինգ երեխաների մահվան լուրից։ Կիսում եմ ձեր վիշտը այս ողբերգության կապակցությամբ և իմ և ադրբեջանցի ժողովրդի անունից ցավակցում եմ ձեզ, մահացած երեխաների ընտանիքին, նրանց հարազատներին և Վրաստանի ողջ բնակչությանը»,- ասված է ցավակցական հեռագրում։