Իլհամ Ալիև. Զանգեզուրի միջանցքն ավելի կամրապնդի Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանային կենտրոնի դերը, նոր հնարավորություններ կստեղծի ամբողջ Եվրասիայի մասշտաբով
Զանգեզուրի միջանցքն ավելի կամրապնդի Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանային կենտրոնի դերը. այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Նրա խոսքով՝ միջանցքը առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի ամբողջ Եվրասիայի մասշտաբով։
«Միջին միջանցքը Կասպից ծովի միջոցով Կենտրոնական Ասիան կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ. ձևավորման փուլում գտնվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև որպես «Թրամփի կապող երթուղի», ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային կենտրոն և առևտրի, ներդրումների ու արդյունաբերական համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի ամբողջ Եվրասիայի մասշտաբով»,- նշել է Ադրբեջանի նախագահը։