Իլհամ Ալիև – Եվրոպայում որոշ մարդկանց փորձերը՝ Հարավային Կովկասում բաժանարար գծեր անցկացնելու, ձախողված են լինելու

13:06, 09.04.2025

Եվրոպայում որոշ մարդկանց փորձերը՝ Հարավային Կովկասում բաժանարար գծեր անցկացնել, ձախողվելու են, – այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը մի շարք երկրների հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության հռչակագրեր, և արդեն ձևավորված այս հարթակն հնարավորություն է տալիս Ադրբեջանին կարևոր դեր խաղալ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև՝ որպես աշխարհագրական, քաղաքական, տնտեսական և տրանսպորտային կամուրջ։

«Իհարկե, այս տարածաշրջանների հետ երկարաժամկետ համագործակցության պլանավորման համար բավական է նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ Ադրբեջանին անտեսելն անհնար է։ Թեպետ Եվրոպայում կան մարդիկ, ովքեր նախընտրում են ոչ միայն դուրս թողնել Ադրբեջանին այս գործընթացից, այլ նաև Կովկասում, հատկապես Հարավային Կովկասում, բաժանարար գծեր գծել։ Այդ փորձերը չեն հաջողվի», – հայտարարել է Իլհամ Ալիևը։

Նմանատիպ