Իլհամ Ալիև. Եվրահանձնաժողովի վերաբերմունքը Վրաստանի ներքին գործընթացի նկատմամբ անընդունելի է, սա գաղութատերերի պահվածքն է, ներքին հարցերը պետք է լուծի ժողովուրդը, ոչ թե Բրյուսելի բյուրոկրատները
Եվրահանձնաժողովի վերաբերմունքը Վրաստանի ներքին գործընթացի նկատմամբ բացարձակապես անընդունելի է: Սա գաղութարարների պահվածքն է։ Նրանք փորձում են վրաց ժողովրդի կամքը դիտարկել գաղութային անցյալի պրիզմայով»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիեւի խոսքով՝ Վրաստանի ներքին հարցերը պետք է լուծի վրաց ժողովուրդը, ոչ թե բրյուսելյան չինովնիկները։
«Ճիշտն ասած, ես զարմացա, երբ տեղեկացա Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի մեկնաբանության մասին, որ Ուզբեկստանում Կենտրոնական Ասիայի առաջնորդների գագաթնաժողովում նա Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ խոսում էր Ադրբեջանի և Հայաստանի, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացելու մասին, որպեսզի դյուրացվի Միջին միջանցքը, ինչպես դա անվանում են Եվրոպայում: Դրանում մենք կարող ենք հասկանալ եվրոպացի բյուրոկրատների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, բայց անհնար է անտեսել այն բոլոր միջոցները, որոնք այսօր օգնում են եվրոպացիներին հաղորդակցվել Կենտրոնական Ասիայի հետ:
Ամեն ինչ անտեսված է, բացում են միայն Թուրքիայի և Հայաստանի սահմանը, բացում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Ի՞նչ կապ ունի Եվրոպան սրա հետ։ Սա նրանց գործը չէ՝ Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Որքան մեծ լինի ԵՄ-ի և այս հարցերի միջև հեռավորությունը, այնքան լավ բոլորի համար, բայց Վրաստանի մասին ոչ մի բառ չասվեց, կարծես Վրաստանը գոյություն չունի։ Սա անարդար է և բացարձակապես անընդունելի Եվրահանձնաժողովի վերաբերմունքում Վրաստանի ներքին գործընթացի նկատմամբ։ Սա գաղութարարների պահվածքն է։ Նրանք փորձում են վրաց ժողովրդի կամքը դիտարկել գաղութային անցյալի պրիզմայով։ Սա բացարձակապես անընդունելի է։ Վրաց ժողովուրդը և Վրաստանի կառավարությունը գիտեն, որ մենք իրենց կողքին ենք։ Վրաստանի ներքին հարցերը պետք է որոշի վրաց ժողովուրդը, ոչ թե Բրյուսելի բյուրոկրատները։ Ուստի այս ամենում մենք պետք է ամրապնդենք Վրաստանի և Ադրբեջանի գործընկերությունը։ Ինչպես արդեն քննարկել ենք նախորդ հարցերում, եկեք նայենք Հարավային Կովկասի՝ առանց որևէ դյուրացման կապեր հաստատելու կարողություններին: Մենք հոգնել ենք այս միջնորդներից։ Մենք 28 տարի ունեինք այս միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի այս տխրահռչակ խումբը, որի միակ նպատակն էր կնքել օկուպացիան և Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Եվ հիմա, երբ լսում ենք, որ ինչ-որ մեկը ցանկանում է նպաստել, մենք մի փոքր մտահոգվում ենք: Այսպիսով, եկեք դա անենք ինքներս: Մենք ապրում ենք այստեղ՝ տարածաշրջանում։ Մենք՝ որպես Ադրբեջան, ցանկանում ենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ եվրոպական կառույցների հետ, առաջին հերթին՝ Եվրահանձնաժողովի հետ, բայց ոչ ի հաշիվ մեր շահերի, ոչ մեր ներքին գործերին միջամտելու, մեր հասարակության տարբեր շերտերին ֆինանսավորելու, մեր երիտասարդության ուղեղները լվանալու և մեր տարածաշրջանում որոշ մարդկանց ուղեղները թունավորելու նրանց մշտական փորձերի հաշվին։ Հենց այսպես մենք կցանկանայինք տեսնել Հարավային Կովկասը։ Որպես Հարավային Կովկասի առաջատար երկրներ՝ Ադրբեջանն ու Վրաստանը, իհարկե, պետք է կրեն համագործակցության հիմնական բեռը, բայց, իհարկե, Հայաստանը, երբ և եթե համաձայնի փոխել իր սահմանադրությունը Ադրբեջանին տարածքային հավակնությունների վերաբերյալ, կարող է միանալ գործընթացին, և մենք կարող ենք մտածել ապագայի երկարաժամկետ, կանխատեսելի իրավիճակի մասին մեր տարածաշրջանում»,- ասել է Իլհամ Ալիևը։