Իլհամ Ալիև. Վրաստանը և Ադրբեջանը, որպես երկու անկախ պետություններ, միշտ միմյանց կողքին են, մեր բարեկամությունն ու եղբայրությունը հիմնված են խորը պատմական արմատների վրա
Իլհամ Ալիև. Վրաստանը և Ադրբեջանը, որպես երկու անկախ պետություններ, միշտ միմյանց կողքին են, մեր բարեկամությունն ու եղբայրությունը հիմնված են խորը պատմական արմատների վրա

Վրաստանը և Ադրբեջանը, որպես երկու անկախ պետություններ, միշտ միմյանց կողքին են,- այս մասին Twitter-ում գրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես նշում է Ալիևը, երկու երկրների բարեկամությունն ու եղբայրությունը հիմնված են խորը պատմական արմատների վրա։

«Վրաստանը և Ադրբեջանը, որպես երկու անկախ պետություններ, միշտ միմյանց կողքին են, մեր բարեկամությունն ու եղբայրությունը հիմնված են խորը պատմական արմատների վրա։ Դարեր շարունակ մեր ժողովուրդներն ապրում են բարեկամական և բարիդրացիական միջավայրում։ Այդ ամուր հիմքի վրա են կառուցված միջպետական ​​հարաբերությունները»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։