Իլհամ Ալիև. Ներկայիս համաշխարհային աշխարհաքաղաքական պայմաններում «միջին միջանցքի» կարևորությունն ավելի է մեծանում
Իլհամ Ալիև. Ներկայիս համաշխարհային աշխարհաքաղաքական պայմաններում «միջին միջանցքի» կարևորությունն ավելի է մեծանում

Ներկայիս համաշխարհային աշխարհաքաղաքական պայմաններում «Միջին միջանցքի» կարևորությունն ավելի է մեծանում,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Թյուրքական պետությունների կազմակերպության» պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում իր ելույթում։

«Զանգեզուրի միջանցքը, որն այժմ իրականացվում է, դառնում է «Միջին միջանցքի» հիմնական հատվածներից մեկը», – ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ «Միջին միջանցքի» մաքսային ընթացակարգերը պարզեցվում են։

«Թյուրքական պետությունների կազմակերպության» շրջանակներում մշակված e-Permit համակարգը ապահովում է էլեկտրոնային թույլտվությունների արագ տրամադրումը, – ասել է Իլհամ Ալիևը։