Իլհամ Ալիև. Մենք ապահովել ենք սերտ կապեր տարածաշրջանի երկրների հետ, ինչը թույլ է տվել լուծել տնտեսական խնդիրների մեծ մասը
«Մենք ընտրեցինք դե ֆակտո, ինչպես նաև դե յուրե անկախություն, անկախ արտաքին քաղաքականություն, ինքնաբավ տնտեսություն, արդյունավետ համագործակցություն մեր գործընկերների հետ, ովքեր պատրաստ են մեզ հետ համագործակցել»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշի երկրորդ համաշխարհային մեդիա ֆորումին։
Ադրբեջանի նախագահի խոսքով, Հարավային Կովկասում, որտեղ տեղի են ունենում պատմական ու աշխարհաքաղաքական փոփոխություններ, տեղի է ունենում պատմական վերափոխում։
«Մենք սերտ կապեր ապահովեցինք տարածաշրջանի երկրների հետ, ինչը թույլ տվեց լուծել տնտեսական խնդիրների մեծ մասը։ Մենք աշխատեցինք ինքներս՝ մեզ վրա, կենտրոնացանք մեր ժողովրդի, մեր երկրի վրա և անտեսեցինք Եվրախորհրդարանից կամ Եվրոպական խորհրդից եկող խոսակցություններն ու հայտարարությունները։ Ավանդական դաշինքները որոշակիորեն թուլացել են, և համագործակցության նոր ձևեր են ի հայտ եկել»,- ասել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին և ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում կա առաջընթաց ։
«Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրին, ապա արտաքին գործերի նախարարի ներկայացրած տեղեկատվության համաձայն, տեքստի 80-90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ Հայաստանը ստիպված եղավ հանել դրույթն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ հարթեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Առայժմ երկու հարց բաց է մնում, առաջինը՝ Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին, երկրորդ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման խնդրանքով, քանի որ այդ խումբը վերջին երկու տարիներին պասիվ է եղել»,- ասել է Իլհամ Ալիևը։