Իլհամ Ալիև. Մենք ակնկալում ենք, որ չորս տարիները, որոնք մենք կորցրած ենք համարում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում, արդեն պատմություն կդառնան
Մենք ակնկալում ենք, որ չորս տարիները, որոնք մենք կորցրած ենք համարում ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում, արդեն կդառնան պատմություն»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իլհամ Ալիևի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատելու իր նախկին փորձը շատ դրական էր։
«Միացյալ Նահանգներում փոփոխությունների հետ կապված մտահոգության լուրջ պատճառներ չեմ տեսնում»։ Կարծում եմ, որ աշխարհը կարող է ավելի ապահով լինել»,- ասել է Իլհամ Ալիեւը։