Իլհամ Ալիև. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է՝ բաղկացած 17 կետից, և Ադրբեջանն այստեղ որևէ լրացուցիչ պայման չի դնում

17:37, 02.04.2025

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը, որը բաղկացած է 17 կետից, ամբողջությամբ համաձայնեցված է, և Ադրբեջանը դրա վրա որևէ լրացուցիչ պայման չի դնում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ սրանից հետո նախ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, Հայաստանի Սահմանադրության մեջ հղում կա Հայաստանի Անկախության ակտին, սա Սահմանադրության անբաժանելի մասն է, և կա հոդված՝ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը Հայաստանին միացնելու մասին, որը համարվում է մեր դեմ բացահայտ տարածքային պահանջ։ Նրանք ասում են, որ գնդակը Հայաստանի դաշտում է, եթե Հայաստանն իսկապես ցանկանում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, ապա պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները։

Նմանատիպ