Իլհամ Ալիև. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կարևորագույն պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է
«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ամենակարևոր պայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է», -ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով, Հայաստանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ և քանի դեռ դրանում փոփոխություններ չեն կատարվել, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։
Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևը կարծում է, որ բանակցային գործընթացում կողմերը բավականին արագ են գործում։
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը գոնե դրա հիմնական սկզբունքներով մենք կարող ենք ավարտել մի քանի ամսում։ Պետք է նշեմ, որ օկուպացիայի ժամանակ միջնորդների ծրագիրն էր համաձայնության գալ Մադրիդյան սկզբունքներով։ Դրանք պետք է նախաստորագրվեն, այնուհետև կազմվի տեքստը: Մենք կարծում ենք, որ դա կարող է լինել տարբերակներից մեկը՝ համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, նախաստորագրել, ապա աշխատել տեքստի վրա: Դա տեղի կունենա, եթե նրանք փոխեն սահմանադրությունը»,- ասել է Իլհամ Ալիևը։