Իլհամ Ալիև. Հայաստանի հետ համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատմանը
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի հետ համաձայնագրի պարաֆավորումը, փաստացի, վերջ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատմանը։
Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Քելբաջար քաղաքում տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեղինակներից մենք ևս ենք։ Մեր դիրքորոշումը միշտ էլ հիմք է հանդիսացել հոդվածների մշակման ընթացքում։ Այս փաստաթղթի պարաֆավորումը, փաստացի, վերջ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև առճակատմանը։ Միաժամանակ ապահովվում է ցամաքային կապ մեր պատմական շրջանի՝ Նախիջևանի հետ», – ասել է Ալիևը։