Իլհամ Ալիև. Ֆրանսիան խրախուսում է ռեւանշիստական ուժերին Հայաստանում, հող է նախապատրաստում նոր պատերազմների համար
Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ֆրանսիան հող է նախապատրաստում հարավկովկասյան տարածաշրջանում նոր պատերազմների բռնկման համար։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին ասվել է Ալիևի՝ Բաքվում «Ապագաղութացում. կանանց հզորացում և զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։
Իլհամ Ալիեւը նշում է, որ այսօր էլ շարունակվում են «ֆրանսիական գաղութատիրության ամոթալի մեթոդները»։
«Ֆրանսիան խաթարում է կայունությունը ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլ նաև մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական միտումներին և անջատողականներին։ Նա վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ զինելով Հայաստանին, խրախուսելով ռեւանշիստական ուժերին Հայաստանում, հող նախապատրաստելով մեր տարածաշրջանում նոր պատերազմների համար»,- կարծում է Ադրբեջանի նախագահը։