Իլհամ Ալիև. Բայդեն-Բլինկենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը կողմնական վերաբերմունք ցուցաբերեց Ադրբեջանի նկատմամբ

18:05, 22.01.2025

Բայդեն-Բլինկենի վարչակազմի ժամանակ ԱՄՆ-ը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում ԱՄՆ Քրիստոնյա առաջնորդների համաժողովի ղեկավար Ջոնի Մուրի հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնի մոտեցումը երկկողմ հարաբերություններում ճգնաժամի է հանգեցրել։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իլհամ Ալիեւը 907-րդ ուղղման վերականգնումը Բայդեն-Բլինկենի վարչակազմի ապերախտության դրսեւորում է համարել։

Միացյալ Նահանգների ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածն արգելում է Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանի կառավարությանը ցանկացած ուղղակի օգնություն:

Նմանատիպ