Իլհամ Ալիև. Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը կդառնան շատ ուժեղ պաշտպանական գոտի
Իլհամ Ալիև. Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը կդառնան շատ ուժեղ պաշտպանական գոտի

 

«Ամբողջ Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը կդառնան շատ ուժեղ պաշտպանական գոտի»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևի խոսքով, այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, որպեսզի Ադրբեջանի ժողովուրդը միշտ վստահ լինի, որ մեր ժողովրդի հետ կապված նմանատիպ ողբերգություններ այլևս չեն կրկնվի։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների համաձայն՝ փորձեր են արվում հերթական անգամ երկրին տարածքային պահանջներ ներկայացնել։

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի։ Առաջին հերթին մենք պետք է էլ ավելի հզորացնենք մեր բանակը և մենք դա անում ենք»,- ասել է Իլհամ Ալիևը։