Իլհամ Ալիև. Ահմեդ ալ-Շարաայի այցը մեծ հեռանկարներ բացեց Ադրբեջանի և Սիրիայի միջև հարաբերությունների զարգացման համար

17:58, 12.07.2025

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարան Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Մեդիայի տվյալներով՝ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Ահմեդ ալ-Շարայի այցը Ադրբեջան կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։

Իլհամ Ալիևի խոսքով, Սիրիայի նախորդ կառավարության օրոք, որը տարիներ շարունակ վարել է ոչ բարեկամական քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ, երկկողմ հարաբերություններում եղել է կայուն կանգ։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Սիրիայում նոր կառավարության գալուց հետո բացվել են հարաբերությունների զարգացման լայն հնարավորություններ։ Նրա խոսքով, հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության նախագծեր տարբեր ոլորտներում։

Իր հերթին, Ահմեդ ալ-Շարան ափսոսանքով նշել է, որ նախկին կառավարությունն վնասել է Սիրիայի հարաբերությունները բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Նա նշել է, որ հետաքրքրված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ մոտ ապագայում կիրականացվի Ադրբեջանական գազի արտահանման նախագիծ Սիրիա՝ Թուրքիայի տարածքով, ինչը կնպաստի այդ երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը կարող է իր ներդրումը ունենալ Սիրիայի էներգետիկ ոլորտի վերականգնման գործում։

Նմանատիպ