Իլհամ Ալիև. Ադրբեջանի և Իրանի բարձրաստիճան պատվիրակությունների երկկողմ այցերը լավ հնարավորություն են ստեղծում բարեկամության ամրապնդման և երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար
Ադրբեջանի և Իրանի բարձրաստիճան պատվիրակությունների երկկողմ այցերը լավ հնարավորություն են ստեղծում բարեկամության ամրապնդման և երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադիքի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը դրական է գնահատել Ադրբեջան-Իրան տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը՝ նշելով, որ օրակարգում ներառված են կարևոր նախագծեր՝ առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար։
Իր հերթին Ֆարզանե Սադիկը նշել է, որ Իրանի նախագահի նախատեսվող այցին ընդառաջ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի անցկացումը չափազանց կարևոր է օրակարգային կարևոր հարցերի քննարկման տեսանկյունից։
Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման, Արաքս գետի վրա Աղբենդի և Քալալե բնակավայրերը միացնող ճանապարհային կամրջի կառուցման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ տեսակետներ։