Իլհամ Ալիև. Ադրբեջանը միշտ համերաշխություն է ցուցաբերել պաղեստինյան խնդրի նկատմամբ և աջակցում է երկու պետությունների սկզբունքով հիմնախնդրի լուծմանը
Հուսով ենք, որ Գազայում լարվածությունը շուտով կկարգավորվի,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական տեքստում, որը նա ուղարկել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
Ալիևի խոսքով, Ադրբեջանը միշտ համերաշխություն է ցուցաբերել պաղեստինյան հարցի նկատմամբ և աջակցում է երկու պետությունների սկզբունքի հիման վրա հիմնախնդրի լուծմանը՝ ՄԱԿ-ի բանաձևերին և որոշումներին համապատասխան։
«Մեր երկիրը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության գործակալությանը»,- ասել է Իլհամ Ալիևը։