Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ համաձայն է Հայաստանի հետ Ղազախստանում խաղաղ բանակցություններ վարել
Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ համաձայն է Հայաստանի հետ Ղազախստանում խաղաղ բանակցություններ վարել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ համաձայն է Հայաստանի հետ Ղազախստանում խաղաղ բանակցություններ վարել։

 

Այս մասին ասված է Ադրբեջանի նախագահի եւ Ղազախստանի ղեկավարի հեռախոսազրույցից հետո Իլհամ Ալիեւի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

 

«Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ Աստանան պատրաստ է հարթակի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այս առաջարկն ընդունելի է Ադրբեջանի համար»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

 

Միւս կողմէ, այսօր Հայաստանի վարչապետը յայտարարութիւն կատարած է Պաքուի եւ Երեւանի միջեւ խաղաղ համաձայնագիրին մասին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնեցվել է խաղաղության պայմանագրի 13 հոդված։

 

«13 հոդված և խաղաղության պայմանագրի նախագծի ներդրումը լիովին համաձայնեցված է, երեք հոդված՝ մասնակի համաձայնեցված, այս հոդվածներն ընդհանուր առմամբ բաղկացած են երկու նախադասությունից։ Մեր առաջարկն է՝ ստորագրել համաձայնեցված հոդվածները որքան հնարավոր է շուտ»,- ասաց Փաշինյանը։

 

Նրա պարզաբանմամբ, համաձայնեցված հոդվածները ներառում են «Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու» առաջարկը։

 

Փաշինյանը նաև ասաց, որ հայկական կողմը պետք է պաշտպանի Հայաստանի տարածքում գտնվող Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը։