Իագո Խվիչիա – «Քոցեր»-ը այնպիսի ռեսուրսներ ունի, որ բոլորին կարելի է կապել, բացի մեզ նման անարատներից
«Ընդդիմությունը պետք է կարողանա խոստումներ տալ, ոչ թե էմոցիոնալ պոռթկում, որն անբովանդակ է և շեղում է մարդկանց ուշադրությունը»,- ասել է «Գիրչի» առաջնորդ Իագո Խվիչիան։
Խվիչիայի խոսքով՝ իր համար պարզ չէ, թե ինչ իմաստ ունի հանրահավաքների ժամանակ մարզեր գնալը։
«Ես կարծում եմ, որ այս մարդիկ կապված են «Քոցեր»-ի հետ, քանի որ ես դա չեմ պատկերացնում։ 50 հազար մարդ գալիս է այստեղ , իսկ իրենք ո՞ւր է գնում։ Եթե Զատիկ ունեն ու պետք է ձու գլորեն, թող գնան, բայց ի՞նչ իմաստ ունի հանրահավաքի ժամանակ մարզեր գնալ։ Մայրաքաղաքում գործեր ունեն և ինչո՞ւ են մարզեր գնում: «Քոցեր»-ը այնպիսի ռեսուրս ունեն, որ բոլորին կարելի է կապել, բացի մեզ նման անարատնեից»,- ասաց Խվիչիան։