Իագո Խվիչիա. Ընդդիմությունը պետք է համախմբվի կոնկրետ գաղափարների, մինչ այժմ ընդդիմությունը փորձում էր համախմբվել «Ազգային շարժման» և Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ, կարծում եմ՝ մեր տեղը այստեղ չէ
Ընդդիմությունը պետք է համախմբվի կոնկրետ գաղափարների, այլ ոչ թե կոնկրետ անհատների շուրջ։ Մինչ այժմ ընդդիմությունը փորձում էր համախմբվել «Ազգային շարժման» և Միխեիլ Սաակաշվիլիի շուրջ, կարծում եմ՝ մեր տեղը այստեղ չէ, – ասում է ընդդիմադիր պատգամավոր Իագո Խվիչիան։
Նրա խոսքով, «Գիրչին» ընդդիմությանն առաջարկում է համախմբվել կոնկրետ գաղափարի շուրջ.
«Ընդդիմությանը առաջարկում ենք համախմբվել կոնկրետ գաղափարների շուրջ, որտեղ պարզ կլինի, թե ինչպիսի երկիր ենք ուզում, քանի դեռ նման գաղափար չկա, ոչ արտահերթ ընտրությունների պահանջը, ոչ էլ միավորումն իմաստ չունի։ Մենք միշիստ չենք: Եթե չեմ սխալվում, «Լելոն» ու Զուրա Ջափարիձեն քայլում էին հինգ նշանով՝ ընտրություններին հավաքելով մարդկանց։ Սա իմ կարծիքը չէ, ապացուցված փաստ է, որ դա տեղի էր ունենում վերջերս»,- ասաց Խվիչիան։