Ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի՝ Կանադան 25% մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա
Ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի՝ Կանադան 25% մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Մասնավորապես, կանադական մաքսատուրքերը 30 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա ուժի մեջ կմտնեն մարտի 4-ից, իսկ 125 միլիարդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը կգործեն 21 օրից։
«Մեր մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հանել իր առևտրային միջոցները, և եթե ԱՄՆ-ի մաքսատուրքերը չհանվեն, մենք ակտիվորեն բանակցում ենք նահանգների և տարածքների հետ մի շարք ոչ սակագնային միջոցների շուրջ», – ասել է Ջասթին Թրյուդոն:
Չինաստանը նաև պատասխան մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ-ի դեմ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մարտի 4-ից ուժի մեջ կմտնեն Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ 25% մաքսատուրքերը։ ԱՄՆ-ը նաև լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների վրա։