Իրավապահներին ձերբակալված Սաակաշվիլուն տարածքից հանելու հնարավորություն չի տրվում
Վրաստանի նախկին նախագահի, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները իրավապահներին հնարավորություն չեն տալիս, ձերբակալված Սաակաշվիլուն հանել տարածքից:
Օդեսային նահանգապետին ձերբակալելուց հետո իրավապահները նստեցրել են ավտոմեքենա, սակայն չեն կարողանում նշված տարածքից դուրս բերել, քանի որ Սաակաշվիլու կողմնակիցները ճանապարհը փակել են և դիմադրություն են ցուցաբերում հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչներին:
Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, ավտոմեքենայի ուղղությամբ, որտեղ Օդեսայի նախկին նահանգապետն է, աջակիցները քարեր են նետել և փորձել նրան մեքենայից հանել:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է:
Մինչ այդ նա գտնվում էր իր տան տանիքում:
Տեղում գտնվում են Սաակաշվիլիի կողմնակիցները:
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկությամբ, այն բանից հետո, երբ նրա տան մոտ հատուկջոկատայիններ են գնացել, նա բարձրացրել է տանիքին և սպառնել ցատկել այնտեղից: Տան տանիքին են բարձրացել նաև փրկարարներ: