Իվանե Գոլաշվիլիին զինվորական պատվով հուղարկավորեցին Մուխադգվերդիի եղբայրական գերեզմանոցում
Նոյեմբերի 22-ին հատուկ գործողության ժամանակ զոհված 41-ամյա հատուկ ջոկատային Իվանե Գոլաշվիլիին զինվորական պատվով հուղարկավորեցին Մուխադգվերդիի եղբայրական գերեզմանոցում:
Զինվորական նվագախումբը կատարել է սգո մարշը և Վրաստանի օրհներգը:
Իվանե Գոլաշվիլիի հուղարկավորությանը ներկա են գտնվել նրա ընտանիքի անդամները, մտերիմները, սովորական քաղաքացիները, պետական անվտանգության ծառայության ղեկավարը և պաշտպանության նախարարը, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տեղակալների հետ միասին:
Նշենք, որ 41-ամյա հատուկ ջոկատայինի ընտանիքը պետությունից կստանա միանգամյա 100 000 լարի և ամսեկան 1000 լարի օգնության տեսքով:
Հեղինակ -
Edgar Barsegyan