Իսրայելում, Աշդոդ քաղաքում հայտնաբերվել են 6-րդ դարի վրացական եկեղեցու խճանկարային հատակի մնացորդներ
Իսրայելում, Աշդոդ քաղաքում հնէաբանական պեղումների ընթացքում, Թել-Ավիվի և Լայպցիգի համալսարանների հնէաբանական խումբը հայտնաբերել է 6-րդ դարի վրացական եկեղեցու խճանկարային հատակի մնացորդների,- այս մասին տեղեկություն են տարածել տեղի ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների տեղեկությամբ, հատակին հայտնաբերված եզակի արձանագրությունը տեղեկացնում է, որ եկեղեցին կառուցել են վրաց քրիստոնյաները, որի մասին է վկայում թվարկության յուրահատուկ համակարգը, որը կիրառում էին հին Վրաստանում:
Գիտնականների գնահատմամբ, գրառումը պահպանվել է առանց վնասվելու:
Հատակին արված հունական արձանագրությունը նվիրվում է Պրոկոֆ եպիսկոպոսին, ով և կառուցել է եկեղեցին:
Աշդոդ քաղաքում հնէաբանական պեղումներն սկսվել էին 2013 թվականին: